Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բեքհեմի «Aston Martin-ին վաճառվում է կես միլիոն դոլարով

Բեքհեմի «Aston Martin-ին վաճառվում է կես միլիոն դոլարով
06.07.2020 | 20:05

Բրիտանացի հայտնի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի նախկին ավտոմեքենան աճուրդի է հանվել: Այս մասին գրում է Auto Trader կայքը:


Aston Martin V8 Volante մակնիշի մեքենան վաճառվում է 555 հազար ամերիկյան դոլարով: Մեքենայի ընդհանուր վիճակը նորմալ է, գործարանային: Պարբերականը նշում է, որ Aston Martin մոդելի մեքենայով ֆիլմերում նկարահանվել է, օրինակ, Ջեյմս Բոնդը:
Aston Martin-ն արտադրվել է 1980-ին, ֆուտբոլիստն այն ձեռք է բերել 2003-ին, երբ «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներից էր: Կաբրիոլետը ալ կարմիր գույնի է: Սրահը բաց շագանակագույն է : Այն ընդամենը 61.3 հազար կիլոմետր ճանապարհ է անցել :

Դիտվել է՝ 3063

Մեկնաբանություններ