Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ղուկաս Սիրունյան-75

Ղուկաս Սիրունյան-75
18.12.2024 | 19:02

1949 թվականի դեկտեմբերի 18-ին է ծնվել Ղուկաս Սիրունյանը: Նրա պապն ու հայրը սասունցիներ էին, ովքեր ապրեցին ու մեռան Սասունից հեռու, բայց Սասունը երբեք չհեռացավ ու չմեռավ նրանց հոգում:

Նա էլ իր պապի ու հոր պես ապրեց՝ Սասունը միշտ ապրեցնելով իր մեջ:

Նա այս աշխարհում ապրեց միայն 68 տարի, բայց իր գրով խոր, անջնջելի հետք թողեց, որը ժամանակի հողմերն անգամ չեն կարող ջնջել:

Նա նաև իր մասնիկը թողեց այս աշխարհում, իր գաղափարների ու համոզմունքների կրողին, շարունակողին, ով պիտի հոր նման գրի մեր ամենագունեղ երազների ու նպատակների մասին, որ... «չվերջանանք, ընթանանք»:

Ղուկաս Սիրունյանը գրեց մեր իդեալների, երազանքների մասին, նրա գիրը մեր ամենագունեղ երազների ու նպատակների խառնարանը դարձավ:

Այսօր նրա 75-ամյակն է, 75 տարի, որից արդեն յոթերորդը նա նշում է Սասունի երկնքի կապույտներում՝ իր նախնիների ու այնքան պաշտելի ֆիդայիների հետ: Եվ, երբ Սասունում անձրևն իր կաթիլները մաղում է Անդոկի ու Մարաթուկի վրա, երևի անհանգիստ պոետի արցունքներն են, որոնք հորդում են նրա՝ բնիկների կարոտից լճացած աչքերից:

Երկնային ծնունդդ շնորհավո՛ր, պոե՛տ...

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ