Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ինչու՞ և ու՞ր է շտապում Աղազարյան Հովիկը

Ինչու՞ և  ու՞ր է շտապում Աղազարյան Հովիկը
05.01.2025 | 18:12

Ինչպես հայտնի է «Աղազարյան Հովիկ & Co»-ին կուսակցություն է հիմնել, անունը` «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն»: Կրճատ` ՄԱՍԿ:

Մի կողմ թողնենք Աղազարյան Հովիկի կուսակցության «յուրահատկությունները»: Մասնավորապես` ի՞նչ է նշանակում «միասնական», ու՞մ հետ է «միասնականանալու» Աղազարյան Հովիկը: Կամ` ի՞նչ է նշանակում «սահմանադրական կուսակցություն», արդյո՞ք կարող են «հակասահմանադրական կուսակցություններ» լինել:

Կարծում եմ` Աղազարյան Հովիկն այսօրինակ «մանրուքների» վրա ուշադրություն չի դարձնում, քանզի շտապում է: Իսկ ու՞ր է շտապում Աղազարյան Հովիկը:

Խնդիրը կուսակցության անվանման մեջ է: Վստահ եմ` Աղազարյան Հովիկի ՄԱՍԿ կուսակցությունն ամեն գնով փորձում է նույնականացվել Իլոն Մասկի հետ: Աղազարյան Հովիկը գիտի, որ Իլոն Մասկի կյանքի նպատակն է մինչև 2040 թ. Մարսի վրա 80 000 բնակիչ ունեցող բնակավայր կառուցել: Աղազարյան Հովիկը գիտակցում է նաև, որ շատերը կցանկանան Մարսում ապրել:

Ամենայն հավանականությամբ, Աղազարյան Հովիկը նույնպես երազում է Մարս տեղափոխվել:

Դա է վերջինիս շտապողականության պատճառը:

Եվ, ո՞վ գիտի, միգուցե Մարսում տեղացիները Աղազարյան Հովիկին պատգամավոր կամ գյուղապետ ընտրեն:

Իսկ, մեզ մնում է միայն ողջունել Աղազարյան Հովիկի նախաձեռնությունը:

Մարսում ապագա կա, ապագա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5265

Մեկնաբանություններ