Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հանրային քաղաքականություն և real politic

Հանրային քաղաքականություն և real politic
02.04.2025 | 17:16

Գյումրիի ընտրություններում հակափաշինյանական ուժերի գրանցած հաջողությունը կարող է մոտենալ անհաջողության անդառնալի կետին: Այդ կետում ռիսկերը կտրուկ բարձրանում են բազմաթիվ ասպեկտներում: Դիցուք, սեփական շարքերի ամրության և վստահելիության մակարդակն այլևս նախկինը կարող է չլինել, և ձախողվելու, փլվելու (բանսարկություններ ուտելու) հավանականությունը մեծանա: Այստեղ հակաիշխանական ուժերի թիմերի անդամները կարող են դառնալ պարարտ հող և հարմար թիրախ իշխանական խայծերի, առաջարկների, շանտաժի համար: Որքան երկարի այս քաղաքական պաուզա-անտրակտը, այնքան մեծանալու է իշխանական հարձակման, մանևրության և օպերատիվության դաշտը:

P.S. Նա, ով կբացառի դա՝ իմացեք, որ ոչ քաղաքականությունից, ոչ քաղաքական հոգեբանությունից, ոչ քաղաքականության պատմությունից, և ոչ էլ քաղաքական մրցակցությունից բան չի հասկանում: Ավելին, նույնիսկ չի տարբերում հանրային քաղաքականությունը real politic-ից:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 11451

Մեկնաբանություններ