Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջիկա օրերին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև երկկողմ հանդիպում կկազմակերպեն՝ օգոստոսի 7-ին լրագրողներին իրազեկել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։ «Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին մենք կոնկրետ աշխատանք ենք սկսում»,- ասել է ՈՒշակովը։               
 

Ռուսները ստացան Ալիևի մերժումը

Ռուսները ստացան Ալիևի մերժումը
07.05.2025 | 20:01

Ադրբեջանի նախագահ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։

Հիշեցնեմ, որ Ալիևի Մոսկվա գալու համար դեռ ամիսներ առաջ նրան զանգահարել էին (այլ կերպ ասած՝ group call) էին արել Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմոմալի Ռահմոնը։ Օրեր առաջ էլ Բաքվում կրկին հրավերը Ալիևին է փոխանցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը։ Արդյունքում՝ ռուսները ստացան Ալիևի մերժումը, ինչն ինձ համար լիովին ենթադրելի էր։

Այս թեմային հետագայում ավելի մանրամասն կանդրադառնամ։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 5647

Մեկնաբանություններ