Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Լիլիթ Աղեկյանի նախընտրած պաշտպան Զարուհի Փոստանջյանը գտնվում է դատարանի բակում, նրա մուտքը դատարան սահմանափակված է

Լիլիթ Աղեկյանի նախընտրած պաշտպան Զարուհի Փոստանջյանը գտնվում է դատարանի բակում, նրա մուտքը դատարան սահմանափակված է
09.05.2025 | 18:00

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 12:00-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրպ., 7 շենք), տեղի էր ունենալու դատական նիստ, որի ժամանակ պետք է որոշվեր գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու հարցը։

12:00-ին սկսվել է դատական նիստը, 14:50-ի դրությամբ դեռ չի ավարտվել։

Տեղեկացնենք, որ նիստը դռնփակ է և պարզ չէ, թե որ դատավորի նախագահությամբ է անցկացվելու նիստը։

Հիշեցնենք, որ Լիլիթ Աղեկյանին զրկելով իր նախընտրելի պաշտպանյալից տրամադրվել է հանրային պաշտպան, ով իր պարտականությունները կատարում է ոչ լիարժեք։

Հիշեցնենք, որ Լիլիթ Աղեկյանը 20 ժամից ավելի գտնվում է անազատության մեջ, այս ժամանակահատվածում նա մի քանի անգամ տեղափոխվել է, խոշտանգման հետևանքով նաև հասցրել է լինել Գյումրիի հիվանդանոցում։

Այս պահին Լիլիթ Աղեկյանի նախընտրած պաշտպան Զարուհի Փոստանջյանը գտնվում է դատարանի բակում, նրա մուտքը դատարան ևս սահմանափակված է։

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Տեսանյութը`

https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1001462785463026

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ