Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հայտարարագրերի վերաբերյալ

Հայտարարագրերի վերաբերյալ
10.05.2025 | 21:08

Պարզվում է` CPC Armenia / Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ենթադրաբար` նաև այլ պետական կառույցներին) ներկայացվող հայտարարագրի բովանդակության մասին տեղյակ են բոլոր պետական կառույցները: Այսինքն, հիմնականում դուք լրացնելու շատ քիչ բան ունեք, քանզի հայտարարագրի տողերի մի մասն արդեն լրացված է «ինքնաշխատ» եղանակով: Մեծ հաշվով, վատ չէ, սակայն ...

Նախ` եթե պետությունն իմ մասին ամեն ինչ գիտի, ապա ո՞րն է հայտարարագիր լրացնելու իմաստը: Դա էլ մի կողմ: Զգույշ եղեք, «ինքնաշխատ» եղանակով լրացված հայտարարագրի տողերը շատ անգամ խեղաթյուրված են: Օրինակ` ձեր եկամուտը հաշվետու տարում կազմել է X ՀՀ դրամ, սակայն, ըստ «ինքնաշխատի», այն կազմում է X-Y կամ X+Z ՀՀ դրամ:

Հետաքրքիրն այն է, որ «ինքնաշխատն» աշխատում է ՊԵԿ-ի, Ոստիկանության, սակայն ոչ` Կադաստրի կամ բանկերի մասով: Ինչու՞: Դրա պատասխանը չկա:

Այժմ, ամենակարևորը:

Ուրեմն, հայտարարագրերը կարող են լրացվել «հին» և «նոր» ծրագրերով: Ընդ որում, երկու ծրագրերը բաց են հայտարարագրերը անխոչընդոտ ԼՐԱՑՆԵԼՈւ և ՀԱՆՁՆԵԼՈւ համար: Սակայն, եթե քաղաքացին հայտարարագիր հանձնելու համար ընտրել է «հին» ծրագիրը, ապա հայտարարագիրն ընդունված չի համարվելու, թեպետ ծրագրում արձանագրվում է, որ այն ընդունված է: Եվ, եթե այդպես է, ապա ինչու՞ չի վերացվում «հին» ծրագիրը: Այս հարցի պատասխանը նույնպես չկա:

Թեպետ, իրականում ամեն ինչ պարզ է: Նպատակը` մարդկանց խճճել և տուգանելն է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2759

Մեկնաբանություններ