Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Աղոթի՛ր և օրհնի՛ր

Աղոթի՛ր և օրհնի՛ր
16.05.2025 | 00:00
Ես սպասում եմ, որ մարդիկ իրենց խնդրանքները շարունակ Ինձ ներկայացնեն, որովհետև գիտեմ, որ այդ ջերմ թախանձանքների գնով է, որ նրանք կարողանում են խաղաղ վստահություն, զորություն և խաղաղություն գտնել:
ՈՒստի Ես, պարտականություն եմ դրել Իմ աշակերտների վրա` ամեն ժամ թախանձանքներ ներկայացնել:
Երբեք չձանձրանաք աղոթք անելուց: Երբ մարդ տեսնում է, թե ինչ հրաշալի կերպով է իր աղոթքների պատասխանը տրվում, այդ ժամանակ խորապես ցավ էապրում, որ քիչ է աղոթել:
Աղոթքը փոխում է ամեն ինչ:
Աղոթքը վերստեղծում է:
Աղոթքն անդիմադրելի է:
ՈՒրեմն աղոթիր. բառացիորեն անդադար աղոթիր: Աղոթեք այնքան, որ գրեթե դադարեք աղոթելուց, որովհետև ձեռք եք բերել ժայռի պես հաստատուն վստահություն:
Շարունակեք աղոթել, քանի որ այն արդեն այնքան մեծ սովորություն է դարձել, որ չեք կարող դիմադրել այդ պահանջներին:
Առհասարակ այնքան աղոթեք, մինչև որ այն վերածվի օրհնության:
Այս միակ ձայնանիշն է, որի վրա պիտի ավարտվի ճշմարիտ աղոթքի մեղեդին:
Ինչ որ մարդու սերն ու խնդությունն է ուրիշների հանդեպ, այդպես էլ նրա աղոթքն ու օրհնությունն է Աստծո հանդեպ:
Դիտվել է՝ 1667

Մեկնաբանություններ