ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել ՈՒկրաինայում։               
 

Ինքներդ ժամանակին քիչ եք գաղտնալսել կամ հետապնդե՞լ

Ինքներդ ժամանակին քիչ եք գաղտնալսել կամ հետապնդե՞լ
10.07.2025 | 11:52

Ես ոչ Բագրատ սրբազանի , ոչ էլ Միքայել սրբազանի ազնվությանն ու հայրենասիրությանը դույզն իսկ չեմ կասկածում ։ Սակայն բացարձակ կասկածում եմ այն քաղաքական ուժերի վերնախավին, որոնք իբր թե սատարում են սրբազաններին։

Ոչ բարով պարոնայք, ինչու ՞ պիտի հոգևոր առաջնորդները նման թեմաներով, որոնք աշխարհիկ մարդկանց և առավելապես քաղաքական գործիչների թեմաներ են, հեռախոսազրույցներ ունենան, որ մի հատ էլ մեկը տասը դարձվի ու գլխներին շինվի։

Քաղաքական թեմաները դուք պիտի եփեիք, սրբազաններից ընդամենը օրհնություն ստանայիք։

Կամ դուք չգիտեի՞ք, որ մեր օրերում ամեն ինչ լսվում է, նկարահանվում է:

Ինչու ՞ չէիք զգուշացնում:

Ինքներդ ժամանակին քիչ եք գաղտնալսել կամ հետապնդե՞լ:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ