Երբ այս իշխանությունը հեռացվի, Նիկոլի ու նրա թիմի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումները մեր ժողովրդին «Սանտա Բարբարա» սերիալն են հիշեցնելու:
Սկսվելու ու չեն ավարտվելու:
Ամենաթարմ օրինակը՝ 6 մլն դոլար են ծախսել պետական բյուջեից Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար:
Մտեք համացանց կամ հարցրեք ChatGPT-ին, թե ինչ արժի Ջեյ Լոյի մեկ օրվա համերգի հոնարարը: Կստանաք պատասխան՝ 1-1.5 մլն դոլար:
Ընդ որում, համերգն էլ բնավ անվճար ու բացօթյա չէ, ինչպես կարելի էր ենթադրել, եթե վճարել է պետբյուջեն: Համերգ գնացողները տոմսերը ձեռք են բերել աստղաբաշխական գներովով:
Իսկ թե իր հերթին ուր են գնալու արդեն տոմսերի վաճառքից ստացված միլիոնները ևս անհայտ է:
44-օրյա պատերազմն ուղիղ եթերում կեղծած ֆոկուսնիկի համար ի՞նչ մի բարդ բան է 1-1.5 մլն դոլարը «հերոս հարկատուների» վրա 6 մլն դոլարով նաղդելը:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ
Հ.Գ.
Իմ կողմից այս և այլ հարթակներում արտահայտված քաղաքական տեսակետները բացառապես իմն են և որևէ առնչություն չունեն իմ գիտական ու մանկավարժական ներգրավման կամ դասավանդման հետ։
Դրանք որևէ կերպ չեն արտահայտում և անգամ չեն ակնարկում իմ գործատուի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի պաշտոնական դիրքորոշումը.
ՀԱՀ-ը քաղաքական որևէ դիրքորոշում և կողմնակալություն չունի կուսակցական կամ քաղաքական հարցերում: