«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Թե բա՝ «կնոջ կերպար է», թե բա՝ «մեզ նախանձում են»

Թե բա՝ «կնոջ կերպար է», թե բա՝ «մեզ նախանձում են»
05.08.2025 | 13:23

ՈՒրեմն նախ ասեմ՝ իմ տարիքի համեմատ ես բավականին լավ տեսք ունեմ, ինչի համար փա՜ռք Տիրոջը, քանզի Աստծո ստեղծածն եմ և ոչինչ փոխած չէ Բարձրյալի տվածից:

Հետևապես, այն, ինչի մասին գրում եմ, հաստատ նախանձից չէ (դե՛, տեսա ինձ նման մտածողներին նախանձ էին անվանում, դրա համար կյանքիս մեջ առաջին անգամ գրեցի արտաքինիս մասին), բացի այդ, էլի փա՜ռք Աստծո, ես չգիտեմ, թե նախանձն ինչ է։

Իսկ հիմա անցնեմ բուն թեմային.

Արդեն քանի օր է ՖԲ-ն նայելիս բացի զզվանքից, այլ զգացում չեմ ունենում։

Այս ինչքա՜ն չարություն կա մարդկանց մեջ, իսկ չարությունից առավել տգիտությունն է…

Այդ իսկ պատճառով էլ չարությունն ու բոլոր չարիքները ծնվում են։

Բայց մի երկու զզվելի բանի մասին կուզեի գրել։

ՈՒրեմն ոմն տկարամիտ հրապարակել էր մի հայ կնոջ նկար, տանջված, սովորական մի կնոջ ու ծաղրում էր, թե՝ Ջենիֆեր Լոպեսի տարիքին է սկեսուրս ու այսպիսի դեմք/տեսք ունի։

ՈՒ դա իսկական անասնական հրճվանք էր առաջացրել շատերի մոտ։

Իհարկե հասկացա՝ իբր կատակ էր, և այդ կիննն ամենևին սկեսուրն էլ չէր, բա՞յց… այն, ինչ կարդացի մեկնաբանություններում ահավոր էր:

Հայ կնոջն անպատվեցին ու անարգեցին, իրական կնոջ խորհրդանիշ դարձնելով համշխարհային անառակի կեցվածքով մեկին:

Սա արդեն վերջն է հայեր:

Փաստորեն՝ մեր մայրերը, խոնարհ, հեզ, նամուսով, տանջված ու չարչարված ծաղրի առարկա են, իսկ անառակ ու անպարկեշտ կինը օրինակելի՞։

Աստվա՜ծ իմ, այս կարգի՞ է «զարգացել» ազգս, այդ դեպքում ինչ լավ է, որ ես «հետամնաց»եմ։

Եվ բացի այդ, ինչպե՞ս եք ձեզ իրավունք վերապահում ծաղրել ինչ-որ մեկի սրբությանը՝ Մորը։

Ամոթ ձեզ սրբապիղծ անշնորհքներ:

Հաջորդ ծիծաղելի և միաժամանակ լացելու իրողությունը.

ամենուր գրում են, թե Ռուսաստանը նախանձում է մեզ, որ մենք համաշխարհային մասշտաբի աստղ ենք բերել, իրենք՝ ոչ։

Վա՜յ, էս ինչ մի նախանձելու բան է։

Մոլորակի գերհզոր պետություններից մեկը, որ համարվում է աշխարհի ամենամեծ պետությունը, որը ինքնիշխան է, ինքնաբավ, բնակչությունն ապահովված, պետք է նախանձեր մեզ:

ՈՒ ինչի՞ համար. ոմն երգչուհու, որ անգամ երգչուհի էլ չէ, որ անգամ վոկալ չունի։

Ա՜յ քեզ հիմարություն:

Ինչի՞ն նախանձել, երբ ՌԴ-ն օր-օրի իր տարածքներն էընդլայնում, իսկ մենք զրկվեցինք Արցախից և Հայաստանի տարածքներից, ու անգամ չգիտենք՝ ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում։

Նախանձու՞մ են մեզ:

Որ հազարավոր զոհեր տվեցինք և ցեղասպանվեցինք դրա՞ համար։

Այդպես էլ շատերը հողի ու հայրենիքի արժեքը չիմացան։ Չգիտակցեցին Արցախի կորուստը, մեր հազարավոր զոհերի կորուստը չզգացին:

Ո՛չ, իհարկե չեմ ասում՝ անվերջ սգանք:

Ինքս հոգով միշտ ուրախ եմ, բայց պետք է ուրախանալ իսկապես արժանի բաներով։

Օրինակ, ուրախությանս չափ չի լինի, երբ ազգս դարձի գա, երբ ամեն մի հայ ընտանիք ապրի բարվոք և արժանավայել, երբ Հայաստանս ոտքի կանգնի և ծաղկի, երբ հայն իր հողի տերը կլինի և երբ մենք կներկայանանք աշխարհին ոչ թե խրախճանքներով, այլ մեր մշակույթով ու ձեռբերումներով։

Հավելեմ նաև, որ երևի անառկությունն էլ է նորաձև, բայց դարձյալ շտապում եմ ձեզ հիասթափեցնել, դա էլ է հին, շատ հին, միայն թե անցյալում նման կանայք պարսավանքի էին արժանանում, իսկ հիմա հրճվանքի և գովեստի։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Էս էլ ես, շատերի համար գուցե և հետամնաց, բայց հայեցի և պարկեշտ:

Կարող եք ինձ էլ ծաղրել որքան կամենաք, դուք եղեք գերնորաձև և Լոպեսի նման «փայլուն», իսկ ես թող մնամ «հետամնաց» ու «գեղցի», ես դրանից միայն ուրախ եմ:

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ