«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Կա ապագա

Կա ապագա
09.08.2025 | 15:39

Թեև վարչապետի հազարապատիկ հավաստիացումներին և անհողդողդ վստահությանը` պարզվում է՝ այնուամենայնիվ, Զանգեզուրի միջանցք լինելու է. այն այլևս Հայաստան չէ, այլ ընդամենը Թրամփի արտապատվիրակված ճանապարհ;

Հայաստանում չկա և ոչ մի կարմիր գիծ, որ չտրորվի, կան խոցելի սահմաններ և ծվատվող տարածքներ:

Չկա Հայաստանի Հանրապետություն միջազգայնորեն ճանաչված սահմաններով, կա նիկոլի բոստան, որ իր հոր տանից է ժառանգել և նաև Հայաստանի հանրապետության մանրակերտ, որ իր ընտրողներին ուրախացնելու պատրվակով դեպքից դեպք ի ցույց է դրվում, ապա և փութով թաքցվում թիկունքի համապատասխան ապահով տեղում:

Չկա Հայաստանի Հանրապետություն անսասան սահմաններով, կա աթոռ անսասան տարածքով` իրեն գամված նույնքան անսասան հետույքով: Չկա հայ ժողովուրդ Հայրենիքի զգացումով, կա մարդկային ամորֆ զանգված, պոպուլյար անտարբերություն` ապրելու անսահման փափագով, խաղաղության պատրանքով, որի համար պատմական հիշողությունը, ինքնությունը, ազգային պատկանելությունը, ազգային արժանապատվությունն ու անկախ պետականության գոյությունն այնքան էլ կարևոր չեն, կարևորը` անձնական մսի ու արյունի անվտանգությունն է, լափամանի առատությունն ու դեպքից դեպք Ջենիֆեր Լոպեսի հոտույքին առերեսվելու հնարավորությունը՝ որպես ապագա երջանկության առհավատչյա։

08.08.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ