Երևանի 2,5 միավորանոց քաղաքային իշխանությունը տրանսպորտի տոմսերի վրա «ժամկետ» դնելով իրականում թալանի նոր մեխանիզմ է ներդնում։
Քաղաքացին վճարում է իր գրպանից, բայց չի կարողանում ազատ տնօրինել իր իսկ գնած տոմսը․ եթե չհասցրեց օգտագործել, ստացվում է, որ գումարը պարզապես բռնագանձվում է։ Սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ քաղաքացիների գրպանահատում։
Ժամկետով և ժամկետանց տոմսը իշխանության ձեռքին դառնում է վերահսկման գործիք․ մարդը պարտադրված է անընդհատ վճարել ու մնալ համակարգի ճիրաններում։
Փոխարենը քաղաքային իշխանությունը որևէ պատասխանատվություն չի կրում՝ ո՛չ երթուղիների որակի, ո՛չ տրանսպորտի հարմարավետության, ո՛չ էլ սպասարկման համար։
Այսպես իշխանությունը լուծում է միայն մեկ հարց․ քաղաքացուն դարձնում է մշտական կթու կով, իսկ հանրային տրանսպորտը թանկ ու անարդար։
Սոնա ԱՂԵԿՅԱՆ
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ