ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Մայրիկի ձայնը երբեմն հնչում է ոչ թե խոսքով, այլ՝ արգելքով

Մայրիկի ձայնը երբեմն հնչում է ոչ թե խոսքով, այլ՝ արգելքով
08.04.2026 | 15:50

Այդ «չգնաս»-ը, «սպասիր»-ը, «դասերդ արա»-ն հաճախ այն անտեսանելի գիծն է, որն անցնելուց հետո կյանքն այլևս նույնը չէր լինի։

«Իմ մայրը մահացավ՝ նախքան իմ հաջողության հասնելը։

Հիշում եմ՝ տասը տարեկան էի։ Մեր բնակարանը վերևի հարկում էր, ցուրտ էր, անողոք ձմեռ։

Բակից ինձ կանչում էին ընկերներս՝ խաղալու, քարշ գալու փողոցներով։

Մայրիկս չթողեց։ Ես բարկացա, գոռացի նրա վրա՝ անսանձ ու վիրավոր։

Նա լուռ էր, տանում էր իմ բղավոցները։ Եվ այդ լռությամբ փրկեց իմ կյանքը։

Այն տղաները, որ բակից ինձ կանչում էին, հիմա կենդանի չեն։

Մայրս ուզում էր, որ ես չթափառեմ փողոցներով, այլ նստեմ ու դասերս անեմ։

Եվ հենց դրա շնորհիվ եմ այսօր ես այստեղ՝ խոսում եմ ձեզ հետ։

Ամեն ինչ այնքան պարզ է, այնպես չէ՞...

Բայց մենք՝ մարդիկ, շատ արագ մոռանում ենք»։

Ալ Պաչինո

Երբեմն մայրական խստությունը պարզապես սիրո ձև է։

Այն պահը, երբ մեզ արգելեցին ինչ-որ բան անել, գուցե հենց այն օրն էր, երբ կյանքը մեզ թույլ տվեց շարունակվել։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2417

Մեկնաբանություններ