Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում շահերի վերաբաշխում է անում՝ կրկին ձեռք մեկնելով Թուրքիային և Ադրբեջանին

ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում շահերի վերաբաշխում է անում՝ կրկին ձեռք մեկնելով Թուրքիային և Ադրբեջանին
29.01.2025 | 17:13

Ավելի ու ավելի են լարվում Ադրբեջանի հարաբերություններն իր երկու հարևանների՝ Իրանի ու Ռուսաստանի հետ։ Օրերս դիվանագիտական բողոքի նոտաներ փոխանցեցին Իրանի ու Ադրբեջանի դեսպանները՝ այդ երկրներում միմյանց նկատմամբ թշնամական քարոզչություն իրականացնելու համար։

Հիմա էլ Ռուսաստանն է բողոքում Ադրբեջանի կողմից թշնամական բնույթի քարոզչության համար ու ԱԳՆ կանչում Ադրբեջանի դեսպանին, ինչից անմիջապես հետո նույն հայելային քայլն է անում Ադրբեջանը՝ ԱԳՆ կանչելով ՌԴ դեսպանին։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի փորձում բարեկամական կամ կայուն պահել Ռուսաստանի ու Իրանի հետ իր հարաբերությունները, և դա դժվար թե միայն իր որոշումը լինի։

Դոնալդ Թրամփի, ԱՄՆ-ի նախագահ դառնալուն պես, Իլհամ Ալիևը հավատարմության երդում տվեց նրան, հայտարարելով, թե Ադրբեջանն ու ԱՄՆ-ը ավանդական բարեկամներ են, իսկ օրեր անց Դավոսում հանդիպեց Իսրայելի նախագահի, ապա Ուկրաինայի նախագահի հետ ու նույնպես բարեկամության երդումներ տվեց։

Սրանք ակնհայտ քայլեր են՝ ուղղված Ռուսաստանի ու Իրանի դեմ։

ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում շահերի վերաբաշխում է անում՝ կրկին ձեռք մեկնելով Թուրքիային և Ադրբեջանին։

Կարծում եմ՝ առաջիկայում մենք կտեսնենք ռուս-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական լարվածության նոր՝ ավելի ճգնաժամային գործողություններ, որոնք մեր՝ Հայաստանի օգտին են։

Պիտի կարողանանք օգտվել դրանցից։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 18063

Մեկնաբանություններ