Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար»,- սոցիալական ցանցերում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Էլիսոն Հարթը։               
 
  • Հայկական ուսումնասիրության դասընթացի բացում Պրահայի Կարլի համալսարանում

    Հայկական ուսումնասիրության դասընթացի բացում Պրահայի Կարլի համալսարանում

    17.09.2014| 12:30
    Ըստ orer.eu-ի՝ սեպտեմբերի 16-ին Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Տոմաշ Զիման և Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ստորագրեցին պայմանագիր, որը հնարավորություն է տալիս 2014-2015 ուսումնական տարվանից Պրահայի համալսարանում սկսել հայոց լեզվի, պատմության և մշակույթի դասավանդում։ Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կարլի համալսարանի ընդունելությունների սրահում, իսկ ստորագրումից հետո կողմերը մտքեր փոխանակեցին ապագա համագործակցության շուրջ։ Պայմանագրի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը ևս կրթության ու գիտության նախարարության խողովակով մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացնում դասընթացներն սկսելու համար։
  • Երիտասարդ գիտնականները համագործակցության համաձայնագրեր են կնքել

    Երիտասարդ գիտնականները համագործակցության համաձայնագրեր են կնքել

    17.09.2014| 11:34
    Հայաստանի երիտասարդ գիտնականների պատվիրակությունը, որը սեպտեմբերի 8-12-ին մասնակցել է «Moscow Science Week 2014. Գիտության շաբաթ Մոսկվայում» համաժողովին, ռուսական մայրաքաղաքում գործընկերության և համագործակցության մասին երեք համաձայնագիր է կնքել:
  • Հանդիպման օրակարգում համագործակցության ընդլայնումն ու խորացումն էր

    Հանդիպման օրակարգում համագործակցության ընդլայնումն ու խորացումն էր

    16.09.2014| 15:32
    Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթութան և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի հետ:
  • Գևորգյան հոգևոր ճեմարանում սկսվել է 2014-2015 ուստարին

    Գևորգյան հոգևոր ճեմարանում սկսվել է 2014-2015 ուստարին

    16.09.2014| 13:22
    Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում սեպտեմբերի 15-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2014-2015 թթ. նոր ուսումնական տարվա սկսման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները:
  • Ս. Օհանյան. «Հայոց բանակն իր զինծառայողներով գերազանց հանձնում է քննությունը»

    Ս. Օհանյան. «Հայոց բանակն իր զինծառայողներով գերազանց հանձնում է քննությունը»

    12.09.2014| 15:47
    Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ)։
  • «Տեղեկատվական տեխնոլոգիաները կօգնեն սովորել հայերեն»

    «Տեղեկատվական տեխնոլոգիաները կօգնեն սովորել հայերեն»

    11.09.2014| 12:24
    «Էդիթ պրինտ» հրատարակչության «Էլեկտրոնային այբուբեն» ծրագրի շրջանակում ստեղծվել է համակարգչային խաղ` «Այբբենարան» (Arm Alphabet), որում ընդգրկված են հանելուկներ, հայ հայտնի մանկագիրների բանաստեղծություններ, մանկական երգեր, տառերի գրելու ուսուցման ձևեր, բառակազմական խաղ և այլն:
  • Եվրոպացի փորձագետներն ուսումնասիրում են սոցիալական բաղադրիչը հայաստանյան բուհական համակարգում

    Եվրոպացի փորձագետներն ուսումնասիրում են սոցիալական բաղադրիչը հայաստանյան բուհական համակարգում

    10.09.2014| 15:16
    «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց PL4SD (Փոխադարձ ուսուցանում հանուն կրթության սոցիալական ուղղվածության) ծրագրի փորձագիտական խմբին:
  • Դպրոցներում 2014-2015 ուստարվա դասագրքերի բաշխման վերաբերյալ

    Դպրոցներում 2014-2015 ուստարվա դասագրքերի բաշխման վերաբերյալ

    08.09.2014| 17:14
    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն օգոստոսի 19-ից սկսել է 2014-2015 ուստարվա համար նախատեսված դասագրքերի բաշխում:
  • Առաջնորդության դասընթացներ՝ ոչ պետական բուհերի ուսանողների համար

    Առաջնորդության դասընթացներ՝ ոչ պետական բուհերի ուսանողների համար

    08.09.2014| 15:15
    Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագրի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը։ Դասընթացը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը։
  • Ավստրիայի արտաքին գործերի նախարարի հայաստանյան այցը

    Ավստրիայի արտաքին գործերի նախարարի հայաստանյան այցը

    05.09.2014| 17:56
    Սեպտեմբերի 8-ին`ժամը 11:00-ին, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրցը այցելելու է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ավստրիական գրադարան: Նախարարը շրջելու է գրադարանում, հանդիպելու է ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանի և աշխատակիցների հետ: