ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համամիտ չէ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքի հետ, թե «միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է ու ամեն մի քոսոտ երկիր», ինչպիսին Հայաստանն է, չի կարող մտնել այդտեղ:
Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում այսօր տեղի է ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների հավաստագրման քննությունները:
Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մայիսի 27-ին վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետը 12 վարչական շրջանների ղեկավարներին, կրթության, ինչպես նաև մշակույթի վարչություններին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և զեկուցել ընթացքի մասին:
Կրթական ոլորտի ցանկացած փոփոխություն և նորամուծություն պետք է շատ հաշվարկված ու մտածված լինեն, որովհետև այդ բնագավառն է պատասխանատու երկրի ապագա քաղաքացու «որակի» համար:
«Ուսանողական գավաթ» խաղերը՝ նվիրված անկախության 25-ամյակին
Ապրիլի 2-ին ամփոփվել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի վոլեյբոլի աղջիկների առաջնությունը։
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոսկվայի հանրակրթական ուսումնական հաստատությունների պատվիրակությանը՝ Մոսկվայի թիվ 967 կրթահամալիրի տնօրեն Արմինե Առաքելյանի գլխավորությամբ:
Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարությանը թույլատրվել է պահուստային տեղերի բաշխումը և ըստ հաստատությունների թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում:
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը (տնօրեն՝ Աշոտ Ալիխանյան) ապրիլի 22-ին հյուրընկալել էր ԱՍԱԼԱ կազմակերպության «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանին։ Ճեմարանում հերթական ուրբաթօրյա տողանն էր՝ նվիրված ապրիլի 24-ին։
Ամբողջ աշխարհն այսօր ուշադրությունը սևեռել է Վաշինգտոն՝ սպասելով վաղվա, թվում է թե՝ պատմական բնույթ ստացող հանդիպմանը։ Դոնալդ Թրամփի հովանու ներքո նախատեսվող Փաշինյան–Ալիև հանդիպումը համաշխարհային մեդիայում արդեն ներկայացվում է որպես խաղաղության հաստատման շրջադարձային պահ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտության շրջանակում...