Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ…

ԱՍՈՒՄ ԵՆ…
24.01.2012 | 00:00

...թե ՀՀԿ անդամ, երբեմնի ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը վերջին շրջանում իր գիտակցական կյանքի մեծ մասն անցկացնում է ԲՀԿ-ում: Ավելին, խոսակցություններ կան, որ նա տեղ է «գրավելու» ԲՀԿ համամասնական ցուցակի բավականին պատվավոր-անցողիկ մասում: Այս «ոգևորիչ» փաստն այնքան է ուրախացրել Աբրահամյանների տոհմածառի այս մի ճյուղին, որ վերջինիս զարմուհիներն ու զարմիկները ում հանդիպում-հարցնում են` ո՞ւմ եք ընտրելու, մենք ողջ զարմով ԲՀԿ-ին ենք ընտրելու. ճիշտը ԲՀԿ-ին ընտրելն է:
ՈՒ «ճիշտը» մե՜կն է:

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ