-
19.02.2025|
14:04
Արցախի Հանրապետության կայացման և արցախյան հարցի բանակցային պատմությունը՝ փաստաթղթերով, բանակցային ֆորմատներով, գաղտնի ու հայտնի մանրամասներով, ամբողջը զրոյացվեց այս իշխանության օրոք...
-
19.02.2025|
10:30
Պատմության պրոցեսում գոյության անվերջ պայքարը ունենում է սրացումներ ու ուժային անհավասարակշռություններ՝ պատերազմների տեսքով, որոնք, այսպես թե այնպես, ավարտվելով, հակամարտությունը տանում են դեպի ուժային հավասարակշռության վիճակ:
-
18.02.2025|
20:51
Լավ ա, որ գոնե էս տխուր ու վհատ օրերին թեկուզ քիչ, բայց մեկ-մեկ էլ լավ բաներ են կատարվում։
-
18.02.2025|
18:48
Ադրբեջանի արտգործնախարարությունը, ինչպես արդեն նշել ենք մեր նախորդած հրապարակումներից մեկում, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին (ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության և Պետդումայի համանուն խմբակցության անդամ) շուրջ մեկ շաբաթ առաջ ներառել է անցանկալի անձանց (պերսոնա նոն գրատա) ցուցակում, որոնց մուտքն արգելված է երկրի տարածք: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտագործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
-
18.02.2025|
16:52
Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Թուրքիան մշտապես հանդես է եկել միջնորդ լինելու դիրքերից։ Հատկանշական է, որ Թուրքիան մշտապես փորձել է նույն սեղանի շուրջ Թուրքիայում նստեցնել Ռուսաստանին և Ուկրաինային, շատ լավ գիտակցելով, որ հարցը դուրս է միայն ռուս-ուկրաինական համատեքստից...
-
18.02.2025|
15:01
Վերջին շրջանում քննարկման առարկա էր դարձել գրառումս, որտեղ նշել էի, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը քաղաքական որոշումներ կայացնող չէ։ Եղել էին մի շարք անհամաձայնություններ այս պնդման հետ, ուստի ցանկացա հիմնավորել կարծիքս։
-
18.02.2025|
10:27
Աշխարհի ներկա քաոսային վիճակում ճիշտ կողմնորոշվելու առաջին քայլը պետք է լինի այն բանի հասկանալը, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Վենսի և պետքարտուղար Ռուբիոյի առաջին հայացքից ռադիկալ թվացող հայտարարությունները ուղղված են երկու հիմնական նպատակի՝
1. Միջազգային հարաբերություններում թուլացնելով լարվածությունը, ետ պահելով աշխարհը գլոբալ ու կործանարար բախումից,
2. Ստեղծվող պայմաններում ապահովել ԱՄՆ-ի համար հնարավորինս գերակա ստրատեգիական ուժային դիրք:
-
18.02.2025|
05:51
Երբ մարդկային ու քաղաքական թափթփուկը գնաց Փարիզ Արհեստական Բանականության գագաթնաժողովին, ոչ մի քաղաքագետ չանդրադարձավ սրան: Դե իհարկե՝ դասական քաղաքագետներն ասելու ոչինչ չունեն, հո չե՞ն մտնելու «կոնսպիրոլոգիայի՚՚» դաշտ, իրենց լուրջ քաղաքագիտական ՙ «լիցենզիայից» կզրկվեն:
-
17.02.2025|
19:42
Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը։ Բանակցությունները բնականաբար ընթանալու են փակ ռեժիմով։ Հայտնի է, որ բանակցային գործընթացի անվտանգության երաշխիքները տրամադրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, ով առանցքային դեր է խաղացել սպասվող հանդիպման կազմակերպման գործում՝ որպես երկու կողմերի համար ընդունելի հարթակ:
-
17.02.2025|
14:28
Լատենտ ու պատենտ, իշխանական տաշտամանից օգտվող պնակալեզ «փսևդոարևմտանիկոլամետնե՛ր», պողոսներ ու պետրոսներ, ձեզ մեծ ավետի՜ս:
Վերջապե՜ս, 2010 թիվ, 5-նոց մատոռով, 15 հազարանոց «Ռենջ Ռովերը» մեր հզոր ու դուխով Նիկոլը «վազվրատ» արեց: