-
27.10.2020|
13:32
Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և Առողջապահության նախարարության ցուցումը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների:
-
19.10.2020|
13:41
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։
-
18.10.2020|
10:57
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ մարզում վնասվել է 40 առանձնատուն և 2 դպրոց՝ Կութ և Սոթք համայնքներում: Մեծ Մասրիկ համայնքում էլ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից ոչ միայն ամբողջովին տուն է փլուզվել, այլ նաև գազատարն է վնասվել, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է եղել:
-
14.10.2020|
21:52
Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կսկսվեն՝ հոկտեմբերի 15-ից՝ ֆեյսբուքում գրել է ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը։
-
13.10.2020|
14:12
Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ ընդգծելով, որ ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցի, մանկապատեզների շենքեր ու օժանդակ շինություններ:
-
13.10.2020|
00:44
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ասում է, որ եթե թշնամին թիրախավորում է դպրոցն ու մանկապարտեզը, ապա կարելի է ասել, որ այստեղ կա բարբարոսություն՝ բառի ամենատարբեր իմաստներով, այն էլ այն բարբարոսության, որում ըստ էության մնացել է «թուրքական էթնոսը»:
-
09.10.2020|
01:11
Տարիների այն տքնանքը, որ համարժեք էր արդար վաստակի ՊՈՂՈՍ ՍՆԱՊՅԱՆ գրողի, հրապարակագրի, գրական քննադատի, ի վերջո բազմերախտ ՈՒսուցչի համար, եղել է ոչ ավելի, ոչ պակաս սովորական առօրյա և կենսակերպ։
-
05.10.2020|
13:09
Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր:
-
-
02.10.2020|
22:05
Հոկտեմբերի 2-ին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 15 մլն 500 հազար դրամ է փոխանցել «Հայաստան համահայկական հիմնադրամին»՝ միանալով «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաք արշավին։
մ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am