Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Չբարիշեցին»

«Չբարիշեցին»
25.05.2012 | 13:15

Լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են մայիսի 23-ին Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին: Երեկ մեզ որոշ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան այդ հանդիպումից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանի «պահանջագիրը» հետևյալ ձևակերպումն է ստացել. «Որպեսզի կոալիցիա մտնեմ ու դեմքս պահպանեմ, պետք է գործող վարչապետը փոխվի»: Սակայն վերջնագրերի լեզվով խոսող կոալիցիոն նախկին գործընկերոջ պահանջին Սերժ Սարգսյանը տոն չի տվել: ԲՀԿ առաջնորդը երեկոյան նորից զանգահարել է նախագահին և հանդիպում խնդրել, բայց Սերժ Սարգսյանն անիմաստ է համարել նման անպտուղ հանդիպումը, հավելելով, որ, միևնույն է, ոչինչ չի փոխվելու:
Ահա այս վերջնական մերժումից հետո էլ Ծառուկյանը տարածել է կոալիցիա չկազմելու հայտարարությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ