ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Խափանվել է «Տաթևեր» ճոպանուղին

Խափանվել է «Տաթևեր» ճոպանուղին
28.10.2012 | 17:57

Ըստ Արտաքին իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տարածած հաղորդագրության, այսօր ժամը 16-ի սահմանում, խափանվել է Տաթևի ճոպանուղին և խցիկում մնացել է 37 մարդ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` մարդկանց տարհանելու համար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 17:22-ի դրությամբ 4 մարդ իջեցվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է՝ 4532

Մեկնաբանություններ