Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Անդրիասին մահապարտ ես սարքում, որ ի՞նչ անես, ա՛յ ընկեր Վահան

Անդրիասին մահապարտ ես սարքում, որ ի՞նչ անես, ա՛յ ընկեր Վահան
08.02.2013 | 22:20

Եվ այսպես, ի՞նչ է ասել լրագրողներին Վահան Հովհաննիսյանը: Ինչու հատկապես նա՞: Որովհետև այն, ինչ ասել են մյուսները, ինձ ու ձեզ ծանոթ-անծանոթ բոլոր տաքսիստները «բերանացի» գիտեն, իսկ այն, ինչ ընկեր Վահանն է ասել՝ «սենսիացիա» է տեղով: Ուրեմն, խոսելով ՀՀ նախագահի թեկնածուների ու նրանց վարած-չվարած քարոզարշավի մասին, Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ցավում է միայն Անդրիաս Ղուկասյանի համար, քանզի վերջինս «գնում է մահանալու, որպեսզի ժողովրդին ցույց տա՝ այսպես չի կարելի շարունակել»: Եթե սա ասեր մեր շենքը սեփական կովի կաթ ու մածունով ապահովող Եղսիկ մորքուրը, կմտածեի՝ միամիտ, գյուղացի կնիկ է, ո՛չ քաղաքականությունից է բան հասկանում, ո՛չ քաղաքականություն-քաղաքականություն խաղացող թեկնածուներից, Անդրիասն էլ՝ իր տղու թայ տղա, հալբաթ սիրտը մղկտում է վրան: Բայց, ախր, ա՛յ ընկեր Վահան, դու զենքի վրա երդվող կուսակցության Բյուրոյի անդամ, ժամանակին նախագահի թեկնածու առաջադրված, քաղաքականության մեջ «շուն խեղդած» մարդ ես, բա քեզ սազում է՞: Սեփական թեկնածու չունեցող ողջ դաշնակցական էլեկտորատը վաղը-մյուս օրը որ վերցնի ու իր ձայնը տա «մահապարտ» Անդրիասին, Սերժ Սարգսյանը չի ասի՞՝ Վահա՞՜ն... Թե՞ Անդրիասից մահապարտ կերտելու արտաքուստ միամիտ, խորքում մեսիջային այս հայտարարության իրական նպատակն էլ հենց այն է, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ բան ասի՝ էլեկտորատին մինչև ընտրություններ կողմնորոշելու հաշվով՝ «ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը... գիտես» հետընտրական յուղոտ տրամաբանությամբ:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ