ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Մարիամ Սուխուդյանն իրեն նախարարի պաշտոնում չի տեսնում

Մարիամ Սուխուդյանն իրեն նախարարի պաշտոնում չի տեսնում
13.03.2013 | 13:54
«Ես ինձ Բնապահպանության նախարարի պաշտոնում չեմ տեսնում»,- այսպես մեկնաբանեց բնապահպան Մարիամ Սուխուդյանը Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, ըստ որի` եթե նա դառնա նախագահ, Բնապահպանության նախարար կնշանակի բնապահպան Մարիամ Սուխուդյանին:
«Ես ամեն կերպ աջակցում եմ այդ ոլորտին, կշարունակեմ աջակցել, բայց մենք` ինքներս, անընդհատ խոսում ենք, որ պիտի գիտելիքներ ունենալ, համապատասխան կրթություն, փորձ, և հիմա ինքներս ինքնակոչ նախարար դառնալու նպատակ չունենք»,- ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Դիտվել է՝ 2547

Մեկնաբանություններ