Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ճարտարապետության կոմիտեն՝ որպես վտանգավոր ծուղակ

Ճարտարապետության կոմիտեն՝ որպես վտանգավոր ծուղակ
25.09.2013 | 11:20

Վերջերս ստեղծվեց ճարտարապետության պետական կոմիտեն` Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ։ «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ նորաստեղծ այդ կոմիտեն՝ իր նախագահ Նարեկ Սարգսյանով, իրականում ոչինչ էլ չի տա ճարտարապետությանն ու քաղաքաշինությանը։ «Նարեկ Սարգսյանի կողմից բարձրացված խնդիրների լուծման համար հարկավոր չէր կոմիտե ունենալ։ Ուղղակի քաղաքաշինության նախարարությունը պետք է արդյունավետ աշխատեր և ունենար ճկուն համակարգ։ Կարելի է, իհարկե, որոշ օպերատիվ ժամանակավոր միավորներ ստեղծել, որպեսզի օգնող ուժ հանդիսանա տարբեր նախարարություններում կոնկրետ խնդիրներ լուծելու համար, բայց սա այդ տարբերակը չէ։ Նարեկ Սարգսյանը գերկառույց ստեղծելու մտադրություն ունի, ի դեպ, մինչև անգամ քաղաքաշինության նախարարությունը կիսելը։ Հնարավոր է նաև՝ մտադրություններ կան այդպիսով քաղաքաշինության նախարարությունը մասնակիորեն վերցնել ՕԵԿ-ից»,- նշեց Մարիամ Խաչատրյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ.- Ճարտարապետության պետական կոմիտեի վերաբերյալ անդրադարձը կարդացեք «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 3051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ