Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Հանդիպում՝ երիտասարդ գրող Գոռ Հարությունյանի հետ

Հանդիպում՝ երիտասարդ գրող Գոռ Հարությունյանի հետ
26.09.2013 | 12:52

Սեպտեմբերի 29-ին «Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբում տեղի կունենա բաց հանդիպում երիտասարդ գրող Գոռ Հարությունյանի հետ։ Քննարկվելու է նրա առաջին՝ «Կոլապս» գիրքը:

«Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբը «Ակտիվ երիտասարդ քաղաքացիներ նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է։ Ընթերցասերների ակումբի նպատակն է ստեղծել դաշտ, որտեղ երիտասարդները կարող են հանդիպել, քննարկել և վերլուծել հայ, համաշխարհային դասականների, ժամանակակից գրողների աշխատանքները` զարգացնելով վերլուծական մտածողությունը, բանակցային հմտությունները:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ