Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Երիտասարդ ՀՀԿ-ականները տոնեցին Տյառնընդառաջն ու Սուրբ Սարգիսը

Երիտասարդ ՀՀԿ-ականները տոնեցին Տյառնընդառաջն ու Սուրբ Սարգիսը
16.02.2014 | 16:00

Փետրվարի 13-ին և փետրվարի 15- ին ՀՀԿ Արմավիրի շրջանային երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի հետ համատեղ նշեցին Տյառնընդառաջ և Սուրբ Սարգիս տոները:

Երիտասարդ ՀՀԿ-ականների կողմից նախապես պատրաստվել էին տոնը խորհրդանշող աղաբլիթներ, ինչպես նաև՝ ծաղիկներ, աղցրավենիքով կապոցներ ու մի շարք փոքրիկ և հաճելի անակնկալներ:
Արարողությունը սկսվեց միասնական աղոթքով, որից հետո Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից կատարվեց օրհնության կարգ:
Այնուհետև հավաքվածներին բաժանվեցին աղաբլիթները և պատրաստած անակնկալները:

Դիտվել է՝ 2129

Մեկնաբանություններ