Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հայ ժողովրդի կյանքում Մխիթարյանի գոլն ավելի էական երևույթ էր, քան վարչապետի նշանակումը

Հայ ժողովրդի կյանքում Մխիթարյանի գոլն ավելի էական երևույթ էր, քան վարչապետի նշանակումը
14.04.2014 | 11:57

Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ հայ ժողովրդի կյանքում մի քանի օր առաջ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլն ավելի էական երևույթ էր, քան վարչապետի նշանակումը։ Ըստ պարոն Հայրիկյանի՝ ներկա իրավիճակում վարչապետի անձը, կառավարության կազմը քիչ հետաքրքրական են։ Այն հարցին, թե նորանշանակ վարչապետն ի՞նչ սկզբունքներ պետք է կիրառի նոր կառավարություն կազմելիս, որպեսզի շտկի իրավիճակը երկրում, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Նոր վարչապետից ոչինչ կախված չէ։ Նրա հիմնական նպատակն ու առաքելությունն է հավատարիմ ծառայել պուտինյան ռեժիմի տեղական դրածոներին»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ