Երեք խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարներ` Օլեգ Դոբրոդեևը, Կոնստանտին Էռնստը և Վլադիմիր Կուլիստիկովը դիմել են Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովին` պահանջելով ազատ արձակել «Գրոմադսկե» հեռուստաընկերության ուկրաինացի լրագրողներին:
«Անկախ ԶԼՄ-ների դիրքորոշումից, լրագրողների քաղաքական հայացքներից, նրանք պետք է ապահովագրված լինեն` իրականացնելու իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը»,- հայտարարել են նրանք:
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Վասիլի Նիկիտինը նշել է, որ պատրաստ է ազատ արձակելու նրանց: Նա հայտնել է, որ լրագրողներն աշխատել են առանց հավատարմագրի: Վարչապետն ասել է, որ ուկրաինացի լրագրողների առջև դրված է եղել մեկ պահանջ` ձևակերպել հավատարմագիր և օգտագործել անհատական պաշտպանության միջոցները:
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նույնպես կոչ է արել ազատ արձակել ուկրաինացի լրագրողներին: