ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Քերված փողոցներ. Ո՞Ւր են կարմիր գծերը

Քերված փողոցներ. Ո՞Ւր են կարմիր գծերը
05.07.2014 | 10:50

Ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ խնդրով.

«Կրկին քերվում են Երևանի այն փողոցները, որոնք հիմնանորոգվել են վերջին 1-4 տարիների ընթացքում: Օրինակ՝ անցյալ տարի հիմնանորոգված Արշակունյաց փողոցը, որի ծայրամասն այս պահին կրկին նորոգվում է, արդեն 20 օր է, ինչ Զաքյան փողոցն ամբողջովին քերվել է:

Բացի վարորդներին պատճառած անհանգստությունից, բնակիչներին փոշի մատակարարելուց, կա մի խնդիր, որի մասին լռում է քաղաքապետարանը: Քերված փողոցներում կարմիր գույնով գծանշված ավտոկայանատեղերը փաստորեն տվյալ ծառայությունը չեն մատուցում, և այդ նպատակի համար արդեն վճարած քաղաքացիները փաստորեն չեն օգտվում այդ ծառայությունից: Ո՞վ պետք է դրա համար պատասխան տա, կամ գուցե այդ վճարները տեղափոխվե՞ն, երբ սկսի գործել, մասնավորապես Զաքյան փողոցի գծանշված ավտոկայանատեղին:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ