Այսօր սեյսմիկ անվտանգության առումով Երևանում ավելի վտանգված են Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածների բնակելի շենքերը, ինչպես նաև 16-րդ և 17-րդ թաղամասերը։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը։ Վերջինս նշել է, որ Երևանի բնակֆոնդի 40 տոկոսը 7-բալանոց երկրաշարժի դեպքում կարող է «մասնակի կամ լիովին փլուզվել»: Խլղաթյանը նշել է, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում վերանայվել են սեյսմիկ շինարարության նորմերը, և մեր ազգային նորմերը այժմ մոտ են Ճապոնիայի սեյսմիկ շինարարության նորմերին։
Խլղաթյանի խոսքով՝ Հայաստանում նոր կառուցվող շենքերը ավելի սեյսմակայուն են, քան խորհրդային տարիներին կառուցվածները, սակայն նշվել է շենքերի խտության հանգամանքը: Որքան շենքերը մոտիկ են միմյանց, այնքան մեծ է երկրաշարժի ռիսկի գործոնը: Նշվել է, թե չպետք է պահպանել այն հին շենքերը, որոնք խիտ են կառուցված, քանի որ սեյսմիկ առումով դրանք առաջին խոցելիներից են: Շենքը խոցելի է դառնում նաև, երբ բնակիչները կողմից ներքին փոփոխություններ են իրականացվում կամ հարկեր են ավելացվում: