ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Ակցիաները չեն օգնելու»

«Ակցիաները չեն օգնելու»
21.07.2014 | 14:41

Օրեր առաջ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վեց տարվա ազատազրկման դատապարտեց ազատամարտիկների բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված և կալանավորված Վոլոդյա Ավետիսյանին: Վոլոդյա Ավետիսյանին հայաստանյան մի շարք իրավապաշտպաններ և հասարակական-քաղաքական գործիչներ ճանաչել են որպես քաղբանտարկյալ:

Իսկ ի՞նչ են պատրաստվում անելու ազատամարտիկները՝ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, որն անցյալ տարի ակտիվորեն մասնակցում էր ազատամարտիկների բողոքի ակցիաներին ու հանրահավաքներին, irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ակցիաները չեն օգնի Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու գործում:
«Իշխանությունները հաշվեհարդար են տեսնում սպայի հետ: Վոլոդյա Ավետիսյանը մեծ ծառայություններ է մատուցել հայրենիքին: Եթե նույնիսկ նա կաշառք է վերցրել, ապա մեղավորն այս ապիկար իշխանություններն են, որոնք մեր պետությունը վերածել են բիզնես-կենտրոնի: Ինձ համար անընդունելի է այդ հաշվեհարդարը»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Սուրեն Սարգսյանն ակնկալում է որ պետք է լինի համաժողովրդական համախմբում՝ ընդդեմ ապօրինի իշխանությունների:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ