ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Մայրաքաղաքում կասֆալտապատվի 2,0 մլն քառ.մ տարածք

Մայրաքաղաքում կասֆալտապատվի 2,0 մլն քառ.մ տարածք
01.09.2014 | 13:20

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2014 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում կասֆալտապատվի 2,0 մլն քառ.մ տարածք, որից 622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում հիմնանորոգման աշխատանքներին: Ըստ այդմ, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների և մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն ու դիտահորերի կարգաբերումը: Ասֆալտապատման ծրագրից դուրս չեն մնացել նաև ներբակային ճանապարհներն ու բակային տարածքները:

Վարչական բոլոր շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի վերելակների հորանների մաքրման աշխատանքներ:
Նորոգվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքները, ծրագրի շրջանակում կնորոգվեն թվով 363 շենքերի հարթ և 378 շենքերի թեք տանիքներ:
Անպատասխան չի մնացել նաև ֆուտբոլ մարզաձևը նախընտրող փոքրիկ երևանցիների խնդրանքը: Այս տարի մայրաքաղաքի վարչական շրջաններում կկառուցվի մինի ֆուտբոլի ևս 15 խաղադաշտ: Դրանցից երկուական խաղադաշտ կտեղակայվի Աջափնյակ, Էրեբունի, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, մեկական խաղադաշտ՝ Ավան, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում: Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 11-ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է:
Անխափան էներգամատակարարման ապահովման նպատակով շարունակվում են նոր հենասյուների տեղադրման աշխատանքները:
Մայրաքաղաքում ընթանում են նաև մայթերի բետոնե ձևավոր և քարե սալիկների տեղադրման, հին եզրաքարերի փոխարինման աշխատանքներ: ՈՒշադրությունից դուրս չեն մնում նաև կանաչապատման միջոցառումները:

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ