ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը մայրաքաղաքում ծնվել է 539 երեխա

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը մայրաքաղաքում ծնվել է 539 երեխա
10.09.2014 | 13:17

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 35762 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը արձանագրել է 4002 կանչ, որի արդյունքում հոսպիտալիզացվել է 833 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 539 երեխա`270 տղա և 269 աղջիկ:

Դիտվել է՝ 1979

Մեկնաբանություններ