ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

ՌԴ միգրացիոն ոլորտը կարգավորվում է

ՌԴ միգրացիոն ոլորտը կարգավորվում է
10.09.2014 | 16:38

ՌԴ միգրացիոն ոլորտը կարգավորվում է: Ըստ նոր փոփոխությունների՝ երբևէ ՌԴ-ում աշխատող 35 հազար անձանց 3-5 տարի ժամկետով արգելված է մուտքը ՌԴ: 170 հազար մարդ, ովքեր այս պահին ՌԴ-ում են, սակայն կատարել են խախտումներ, երկրից դուրս գալուց կզրկվեն մուտքի հնարավորությունից՝ ևս 3-5 տարի ժամկետով: Միգրացիոն ոլորտի ՌԴ փոփոխությունները Ծաղկաձորում ընթացող սեմինարի ժամանակ լրագրողներին է ներկայացրել ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:
Ըստ նրա՝ ՌԴ օրենսդրության մեջ տեղի է ունեցել 4 փոփոխություն. երկուսը վերաբերում են քաղաքացիության մասին օրենսդրությանը, երկուսը` օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին օրենքին: «Քաղաքացիության մասին օրենքում կատարվել են հետևյալ փոփոխությունները. ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն, պարտավոր են այդ մասին երկու ամսում` մինչև հոկտեմբերի 4-ը, տեղյակ պահել Ռուսաստանի իշխանություններին, տեղյակ պահելու համար սահմանված է ժամկետ: Այդ դրույթը ուժի մեջ է մտել այս տարվա օգոստոսի 4-ից: Բացառություն են այն երկքաղաքացիները, ովքեր այս պահին ՌԴ-ում չեն գտնվում»,- ասել է Իրինա Դավթյանը: Այս դրույթը սահմանափակված չէ. եթե տվյալ անձը բնակվում է ՀՀ-ում այս պահին, այդ պարտավորությունից ազատվում է, սակայն հենց մուտք գործի ՌԴ, 60 օրվա ընթացքում տեղյակ պետք է պահի իշխանություններին:
Իրինա Դավթյանի ներկայացմամբ՝ երկրորդ հանգամանքն այն է, որ ծանուցման հետ միասին անձը պետք է ՌԴ իշխանություններին ներկայացնի փաստաթուղթ, որը կհավաստի անձի՝ ՀՀ-ում մշտական բնակության փաստը:
«Հաջորդ դրույթը, ՌԴ քաղաքացիություն ստանալու համար սահմանվել է հեշտացված կարգ` «Հայրենակիցների համար»: Հայրենակիցներ են համարվում նրանք, ովքեր բավարարում են 4 պահանջ՝ ռուսաց լեզվի կրողներ են և ունեն համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը, մշտապես բնակվեն ՌԴ տարածքում, ունենան կացության կարգավիճակ կամ իրենց նախնիները` ծնողները, տատիկներ-պապիկներ, պետք է բնակված լինեն կամ ներկայում բնակվեն ՌԴ տարածքում»,- պարզաբանեց նա:
Հաջորդ պայմանն այն է, որ տվյալ անձը պետք է հրաժարվի իր քաղաքացիությունից, որ ներկայում ունի: Եթե անձը գտնվում է ՌԴ-ում և հնարավորությունի չունի գալու Հայաստան՝ լուծելու մի քանի պահանջված պայմանները, կարող է ծանուցել այդ մասին և տեղեկանք վերցնել Դաշնային միգրացիոն ծառայությունից: Քաղաքացիությունը թաքցնելու դեպքում՝ նախատեսված է տուգանք՝ երկու հարյուր հազար ռուբլի, կամ հարկադիր աշխատանքներ՝ 400 ժամ: Իսկ եթե 60 օրվա ժամկետներն են խախտվել, կամ անճշտություն է եղել, տուգանք` 500-ից 1000 ռուբլու չափով:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին. նրանք պետք է ունենան միգրացիոն քարտեր: «Բոլոր այն անձինք, ովքեր մուտք են գործում ՌԴ և նպատակ ունեն աշխատելու, միգրացիոն քարտը լրացնելիս պետք է պարտադիր նշեն աշխատանք բառը, հակառակ պարագայում, եթե դիմեն աշխատանքի թույլտվության համար, իրենց հայցը կմերժվի»,- ասաց Իրինա Դավթյանը՝ հավելելով, որ օրենքը ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա հունվարից. բոլոր օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն ՌԴ-ում աշխատելու, կամ ստանալու կացության կարգավիճակ` պետք է անցնեն որոշակի թեստավորում` ռուսաց լեզվի իմացություն, ՌԴ թույլտվություն և ՌԴ օրենսդրություն:
Աշխատանքային միգրանտները քննություն են հանձելու, որոնք վճարովի են: Հաջող հանձնելու դեպքում՝ միգրանտը ստանալու է հավաստագիր, որը ուժի մեջ է 5 տարի, եթե հաջող չի հանձնում, կարող է կրկին քննություններ հանձնել:
«Քննությունները կարող են հանձնել և ծագման, և մուտքի երկրներում, թեստերը հասանելի են ՌԴ թեստային կոնսորցիումի, գիտության և կրթության նախարարության կայքերում»,- տեղեկացրեց Իրինա Դավթյանը:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ