ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի նորոգելու շքապատշգամբները

Ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի նորոգելու շքապատշգամբները
12.09.2014 | 12:24

Մայրաքաղաքում նախատեսվել է նորոգել թվով 87 բազմաբնակարան շենքերի 200 վթարային պատշգամբ: Աշխատանքների շուրջ 60 տոկոսն արդեն ավարտված է: Ծրագիրն իրականացվում է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է:

Շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մի մաս, պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը, սակայն, հաշվի առնելով, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնելու, նաև բնակիչների ու անցորդների անվտանգության ապահովման նկատառումով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, միջոցներ են հատկացվել այս ծրագիրն իրականացնելու համար:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ