ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Երիտասարդ տարիքում բոտոքսի օգտագործումը կարող է վնասակար լինել

Երիտասարդ տարիքում բոտոքսի օգտագործումը կարող է վնասակար լինել
14.09.2014 | 11:43

Երիտասարդ տարիքում բոտոքսի կիրառումը կարող է սահմանափակել զգացմունքային զարգացումը: Այս մասին զգուշացնում են բրիտանական գիտնականները: Համաձայն «Journal of Aesthetic Nursing» -ի ուսումնասիրությունների՝ ավելի շատ 25-ից ցածր մարդիկ են օգտագործում բոտոքսը կնճիռների հարթեցման համար: Նման պրակտիկան կարող է արգելակել զգացմունքների արտահայտման նրանց ունակությունը: Գիտնականների խոսքով ՝ դեմքի արտահայտությունն ազդում է մեր զգացմունքների վրա նույնչափով, որչափ դրանք արտացոլում է: Այդ է պատճառը, որ երիտասարդ տարիքում բոտոքսի օգտագործումը կարող է հետաձգել, ուշացնել էմոցիոնալ զարգացումը:

Դիտվել է՝ 2100

Մեկնաբանություններ