ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Չինական թառափները անհետացման եզրին են

Չինական թառափները անհետացման եզրին են
15.09.2014 | 14:02

Չինական թառափներին սպառնում է ոչնչացում: Ըստ BBC-ի՝ այս մասին հաղորդում են չինական ԶԼՄ-ները: Այսօր հաշվվում է այդ ձկների միայն մոտ 100 տեսակ՝ այն դեպքում, երբ 30 տարի առաջ այդ թիվը հասնում էր մի քանի հազարի: Ողջ դիտարկումների ընթացքում առաջին անգամ Յանցզի գետում թառափների ձկնկիթ չի հայտնաբերվել, ինչպես նաև չի հայտնաբերվել դեպի ծովը լողացող մանրաձուկ: Չինացի գիտնականները նշում են, որ թառափների ոչնչացման պատճառ է դարձել գետի աղտոտվածության բարձր աստիճանը, ինչպես նաև մեծ թվով ամբարտակների կառուցումը:
Չինական թառափը համարվում է ամենահին ձկնատեսակներից մեկը և գտնվում է Չինաստանի պետական հատուկ պաշտպանության տակ:

Դիտվել է՝ 3833

Մեկնաբանություններ