ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Երբ հումորը լուրջ են ընդունում

Երբ հումորը լուրջ են ընդունում
02.10.2014 | 16:09

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այսօր կազմակերպած քննարկման ժամանակ անդրադարձ եղավ սոցցանցերում գրառումները գողանալուն, հեղինակային իրավունքի խախտման դեպքերին:

Երևանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ ինքը արգելել է, որ իր գրառումները արտատպեն տարբեր ինտերնետային կայքեր: Հետո նա հիշեց, թե ինչպես ինտերնետային ԶԼՄ-ներից մեկը որպես լուրջ տեղեկատվություն է տեղադրել հումորով արված իր մի գրառումը:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանն էլ նշեց, որ սոցցանցերի քննարկումները ակամա դառնում են հեռուստաընկերությունների նյութ, քանի որ այդ քննարկումները միշտ չէ, որ հնարավոր է լինում շրջանցել:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ