ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Վտանգավոր գոտիներ գնալուց առաջ լրագրողն անցնում է ուսուցում

Վտանգավոր գոտիներ գնալուց առաջ լրագրողն անցնում է ուսուցում
07.10.2014 | 15:54

Այսօր «ԵՄ լուսաբանում. հարցազրույցի հմտություններ» թեմայով հրավիրված երկօրյա սեմինարի ժամանակ irates.am-ը BBC-ի լրագրող Էլլի Հավորթից հետաքրքրվեց, թե լրագրողական բռնությունների ինչ դեպքերի է ականատես եղել տարբեր երկրներում իր աշխատանքային գործունեության ընթացքում:

Մեր զրուցակիցը նախքան BBC-ում աշխատանքի անցնելն աշխատել է բուլղարական լրատվական գործակալությունում:
«Բուլղարիայում ես չեմ զգացել այդ բռնությունները, քանի որ տևական ժամանակ է, ինչ հեռացել եմ այդ երկրից: Ծանոթ եմ, սակայն, որ կան լրագրողներին սպառնալու, ծեծելու դեպքեր: Բռնություն կիրառվում է այն ժամանակ, երբ լրագրողը դիպչում է ինչ-որ մեկի շահերին, և այդ մարդը պատրաստ է հարցերը լուծելու այդ կերպ: Կան լրագրողներ, որոնք զբաղվում են հետաքննությամբ, խիզախ են, իրենց աշխատանքը կատարում են պրոֆեսիոնալ: Մեծ Բրիտանիայում ինձ հայտնի չեն լրագրողներին սպառնալու, նրանց վրա հարձակվելու դեպքեր: Տեսնում ենք, որ երբ լրագրողներն աշխատում են վտանգավոր վայրերում, նրանց նույնիսկ առևանգում են: BBC-ն, օրինակ, ավելի է արժևորում լրագրողի կյանքը, քան այն նյութը կամ պատմությունը, որը նա պետք է մատուցի հանրությանը: BBC-ն պահանջում է, որ լրագրողը վտանգավոր գոտիներ աշխատանքի գնալուց առաջ անցնի պարտադիր ուսուցում, թե ինչպես պետք է իրեն պահի այս կամ այն իրավիճակում»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ