ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հայաստանում մեկ մարդը միջին հաշվով տարեկան 1 կգ ձուկ է ուտում

Հայաստանում մեկ մարդը միջին հաշվով տարեկան 1 կգ ձուկ է ուտում
08.10.2014 | 16:44

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո Ռուսաստան հայկական ձկան արտահանման ծավալները կմնան նույնը, սակայն հայ ձկնարտադրողները խնդիր կունենա ձկան կերի հետ կապված: Այս մասին այսօր հայտարարել է «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: Հարցն այն է, որ հայերը ձկան կեր են ներմուծում եվրոպական երկրներից, որն ավելի որակով է, քան ռուսականը: Աթոյանի խոսքով՝ թուրքական ձուկը Ռուսաստանում ավելի էժան է, քան հայկականը, քանի որ Թուրքիայի կառավարությունն իր վրա է վերցնում ռիսկերի պատասխանատվությունը, որը տնտեսավարողներին հեռու է պահում ցնցումներից: Բանախոսի կարծիքով՝ լավ կլիներ, որ Հայաստանը հետևեր Թուրքիայի օրինակին:

Անդրադառնալով Հայաստանում ձկնամթերքի սպառմանը՝ Արթուր Աթոյանն ասել է, թե այն բավականին ցածր մակարդակի վրա է: Այսպես՝ եթե աշխարհում տարեկան մեկ անձը միջին հաշվով 25 կգ ձուկ է օգտագործում, 2013-ի տվյալներով՝ Հայաստանում մեկ մարդու հաշվով այդ ցուցանիշը մոտ է 1 կգ-ին: Միաժամանակ նշվել է, որ Հայաստանում ձկան օգտագործման աճ է նկատվել այս տարվա ընթացքում: Սպասվում է, որ միջին հաշվով մեկ մարդու համար այդ ցուցանիշը կարող է հասնել 4 կիլոգրամի:

Դիտվել է՝ 1878

Մեկնաբանություններ