Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ակտիվիստներ պակիստանցի Մալալա Յուսաֆզային և հնդիկ Քայլաշ Սատիրաթհիին:
Յուսաֆզայը գործունեություն է ծավալում երեխաների կրթության բնագավառում, Սատիրաթհին՝ երեխաների իրավունքների պաշտպանության:
Մալալան 17 տարեկան է և Խաղաղության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը: Նա շարունակել է պաշտպանել Պակիստանում աղջիկների կրթության իրավունքը նույնիսկ 2012 թվականին «Թալիբան» խմբավորման զինյալների կրակոցից գլխից վիրավորվելուց հետո: