ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Դատավճիռն՝ աշխատանքային օրվա ավարտից հետո

Դատավճիռն՝ աշխատանքային օրվա ավարտից հետո
17.10.2014 | 18:22

Այսօր Շանթ Հարությունյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում բացատրեց, թե որն էր անցյալ տարի, նոյեմբերի 5-ին իր և իր ընկերների իրականացրած ակցիայի նպատակը: Նա ասաց, որ ինքն ուզում էր մեկ ամիս անց Հայաստան ժամանող ՌԴ նախագահ Վ. Պուտինին «լարել» Հայաստանից, և դա ցույց կտրվեր ամբողջ աշխարհին: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ չորս տարի ԵՄ-ի հետ բանակցություններին, իսկ այնուհետև՝ Մաքսային միություն մտնելու մասին կայացրած որոշմանը, Շանթ Հարությունյանն ասաց, որ դա բավական է, որպեսզի Հայաստանը միջազգային հանրության կողմից ընկալվի որպես իզգոյ պետություն:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակ անցնելուց առաջ դատարանում հայտարարեց, որ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավճիռը կհրապարակվի այսօր, ժամը 19.30-ին: Այս հայտարությունը հարուցեց ինչպես նիստի մասնակիցների, լրագրողների, այնպես էլ՝ փաստաբանների տարակուսանքը, քանի որ աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18.00-ն:

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ