ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ճանաչել սեփական ներուժը

Ճանաչել սեփական ներուժը
23.10.2014 | 12:37

2000-ից Վաթո Ծերեթելին, վրացի արվեստագետ, համադրող և մշակութային ակտիվիստ, մի խումբ մշակութային աշխատողների հետ, որոնք տարբեր էին սերնդային և դիսցիպլինար առումներով, սկսեց նախաձեռնել մի քանի անկախ դիսկուրսիվ և կրթական համատեքստեր Թբիլիսիում՝ երկարաժամկետ սոցիալական պերֆորմանսի ձևով: Բոլոր այս կառուցվածքային պարամետրերը օրինական էին, բայց ոչ ակրեդիտացված:

2010-ի աշնանը Թբիլիսիի ժամանակակից արվեստի կենտրոնը (CCA) բացվեց որպես նոր նախաձեռնություն այս համատեքստում: Հոկտեմբերի 25-ի իր ելույթում Վաթո Ծերեթելին կներկայացնի կենտրոնի կառուցվածքը և որոշ նախագծեր՝ իրականացված CCA-ում:
Հոկտեմբերի 26-ից 31-ին «Արտ» լաբորատորիայի տարածքում Վաթո Ծերեթելին կիրականացնի գործնական պարապմունք, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, հատկապես ուսանողները և երիտասարդ արվեստագետները:
«Մտածելով այնպիսի մարդկանց մասին, ինչպիսին են Լեոնարդոն (արվեստ և գիտություն), Գանդին (հոգևորը և քաղաքականությունը) և, վերջապես Գինեսի գրքի ֆիզիկական նվաճումների մասին, անխուսափելիորեն մի հարց է ծագում. ի՞նչ իրական ներուժ ունի մեզնից յուրաքանչյուրը:
Արվեստագետը կամ մասնագիտորեն ստեղծագործող որևէ մեկը ղեկավարվում է տարբեր մոտեցումներով` ռացիոնալ, ինտուիտիվ, պատահական, հակասական, զուգադիպությամբ, գեղագիտական... այս եղանակները համենայնդեպս արտիկուլացվելու լեգիտիմություն ունեն կյանքի ցանկացած ոլորտում: Արվեստը անդրադառնում է ամեն տեսակի թեմաների, ինչը նշանակում է, որ արվեստագետը կարող է մատուցել յուրահատուկ հեռանկար ցանկացած համատեքստում:

Այս կարճ ու ինտենսիվ համագործակցությունը փորձառու ապացույց է՝ ժամանակը քանդելու և հսկայական նյութը սահմանափակելու ժամանակի և տարածության մեջ, հնարավորություն տալով մասնակիցներին իրականացնելու խոշոր սոցիալական, քաղաքական, բնապահպանական և այլ նախագծերի էսքիզներ:

Գործնական պարապմունքը կավարտվի մասնակիցների կողմից ներկայացված նախագծերի ցուցադրությամբ»:

Նախագիծը իրականացնողներն են «Արվարձան» մշակութային կենտրոնը CEC ArtsLink-ի հետ համատեղ:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ