Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Եգիպտոսում ազատազրկման է դատապարտվել 23 ակտիվիստ

Եգիպտոսում ազատազրկման է դատապարտվել 23 ակտիվիստ
27.10.2014 | 12:14

Եգիպտոսի դատարանը երեքական տարվա ազատազրկման է դատապարտել ժողովրդավարության համար պայքարող 23 ակտիվիստի: Նրանց թվում են նաև հեղինակավոր իրավապաշտպաններ, որոնք չարտոնված բողոքի ակցիաներ են կազմակերպել։ Դատապարտվածները պետք է վճարեն նաև մոտ 1400 դոլար տուգանք։
Ակտիվիստները մասնակցել են հունիսի 21-ին Եգիպտոսի նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած ցույցին՝ բողոքելով օրենքի դեմ, որը սահմանափակում է փողոցային բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքը։
Օրենքը պահանջում է, որ նախատեսվող ակցիայի մասին կազմակերպիչները երեք օր առաջ տեղյակ պահեն ոստիկանությանը։ Իշխանությունները վստահեցնում են, որ օրենքն ուղղված է բռնությամբ ուղղորդվող հավաքները սանձելուն, սակայն քննադատների համոզմամբ՝ օրենքի նպատակը քաղաքական այլախոհությունը ճնշելն է։

Դիտվել է՝ 1959

Մեկնաբանություններ