Հոկտեմբերի 31-ին` ժամը 17:30-ին, «Հայ-արտ» մշակութային կենտրոնում կբացվի մոսկվաբնակ հայտնի լուսանկարչուհի Աննա Մանասարյանի` «Ակնթարթ» նորածնային լուսանկարների ցուցահանդեսը:
Կենտրոնից տեղեկացնում են, որ ցուցահանդեսը բարեգործական է: Ցուցանմուշները լուսանկարչուհին նվիրելու է Երևանի ծննդատներին:
Աննա Մանասարյանի լուսանկարների հերոսները հիմնականում հայ փոքրիկներն են, ում միջոցով լուսանկարչուհին փորձում է արտահայտել իր անսպառ հավատը մեր հայրենիքի լուսավոր ապագայի հանդեպ: