Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մեր հացի մեջ ցորեն չկա

Մեր հացի մեջ ցորեն չկա
19.11.2014 | 12:15

Հազարամյակներ պահանջվեցին, որպեսզի բացահայտվի մեր ավանդական հացի հետ կապված մի դառն իրողություն: Բանից պարզվում է` «Մեր ժողովրդի հացի մեջ աղ չկա» արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը: Այն հարկավոր է ընկալել նորովի՝ մեր ժողովրդի հացի մեջ երկաթ, ֆոսֆատ, հավանաբար նաև ոսկի, արծաթ, վիտամին A, B, C, D և Մենդելեևի աղյուսակի շատ այլ էլեմենտներ բացակայում են: Մի խոսքով: Առաջարկվում է այսուհետ վերոհիշյալ արտահայտությունը կարդալ նոր խմբագրությամբ՝ մեր հացի մեջ ցորեն չկա, մինչև որ առաջիկայում ձեռնարկվեն համապատասխան միջոցներ:


Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ