Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Շանթ Հարությունյանի որդին միացել է Դավիթ Սանասարյանի հացադուլին

Շանթ Հարությունյանի որդին միացել է Դավիթ Սանասարյանի հացադուլին
21.11.2014 | 22:59

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանին այսօր միացել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, այժմ ազատազրկված Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը:
«ՈՒզում եմ շնորհակալությունս հայտնել Շահենին: Նա այն եզակի, հասուն քաղաքացիներից է, ով բավական խոր հասկացողություն ունի և խոր գիտակցում է, թե ինչ է անում իր հայրը: Ես նրան խնդրեցի չմիանալ հացադուլին, բայց հաշվի առնելով նրա հստակ կեցվածքը՝ միայն ողջունում են նրա քայլը»,Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսում ասել է Դավիթ Սանասարյանը, որ հացադուլով իր բողոքն է արտահայտում միջազգային կառույցների գործունեության շուրջ՝ Ադրբեջանի կողմից Արցախում հայկական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված երեք օդաչուների դիերը այդ տարածքից վերցնելու հարցում անգործության համար:

Դիտվել է՝ 2489

Մեկնաբանություններ