Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բողոք կամ պահանջ չունեն

Բողոք կամ պահանջ չունեն
13.12.2014 | 19:24

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել, որ նախորդ օրը հարձակման ու ծեծի են ենթարկվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչն այցելել է «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ-ի գրասենյակ՝ հիշյալ տեղեկատվության վերաբերյալ Մանվել Եղիազարյանից և Ռազմիկ Պետրոսյանից պարզաբանումներ ստանալու նպատակով: Նրանք հրաժարվել են հաղորդում տալ որևէ հանգամանքի վերաբերյալ և նշել են, որ բողոք կամ պահանջ չունեն:

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ