Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթի մասին հայտարարություն

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթի մասին հայտարարություն
15.12.2014 | 11:21

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի.

• Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում,

• Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում,

• Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում,
• Ցեղասպանություն և մշակույթ,
• Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ,
• Հայ ժողովրդի ինքնապաշտպանության հերոսական էջեր. անցյալի դասերը և ապագայի մարտահրավերները,
• ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում,
• Հայ ժողովրդի երախտավորներ. գործի և հիշատակի ոգեկոչում,
• Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես ցեղասպանությունների կանխարգելման կարևոր քայլ,
• Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում,
• Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում,
• Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում,
• Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2015 թվականի փետրվարի 5-ը և ավարտի ոչ ուշ, քան 2015 թվականի նոյեմբերի 15-ը:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2014 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2015 թվականի հունվարի 16-ը, ժամը 12:00-ը` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:
Հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ